Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:
Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին`հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստված հայտնության տոները: Աշխարհի կաթոլիկները և բողոքականները այսօր նշում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Կեսգիշերին տոնակատարությունները մեկնարկեցին Բեթղեհեմում, Վատիկանում և աշխարհի շուրջ 100 երկրների եկեղեցիներում: Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն ամբողջ աշխարհի կաթոլիկներն, ինչպես նաև ուղղափառ հույները Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Սիրիայում, Լիբանանում և Եգիպտոսում նշում են Սուրբ Ծնունդը: Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդն սկսել են նշել նաև քրիստոնեական գրեթե բոլոր ուղղությունների ներկայացուցիչները, ներառյալ ուղղափառները: Բացառություն են կազմում ռուսական, սերբական, Երուսաղեմի և վրացական ուղղափառ եկեղեցիները, որոնք Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին: Ավանդույթի համաձայն` Հռոմի պապի ուղերձը նաև մեղքերի թողություն է շնորհում, ընդ որում` այն ստանում են ոչ միայն Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալները, այլև հեռուստատեսությամբ կամ ռադիոյով արարողության հեռարձակմանը հետևող միլիոնավոր մարդիկ աշխարհի բոլոր մայրցամաքներում: Նախքան օրհնության արարողությունը, Պապը աշխարհի ավելի քան 60 լեզուներով հավատացյալներին շնորհավորում է Քրիստոսի Ծննդյան առթիվ:
Կաթոլիկների հետ Սուրբ Ծնունդը այսօր նշում են նաև բողոքականները, լյութերականները, անգլիկան եկեղեցու հետևորդները, բապտիստները, հիսունականները:
Ուղղափառ եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 7-ին, Հայ Առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին: Կա նաև մի հետաքրքրի պատմություն ըստ որի Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին է, բայց կաթոլիկներն այն տեղափոխել են, որպեսզի մարդիկ մոռանան արևի տոնը: Բայց Աստվածաշնչում գրված փաստերի վերլուծության ստացվում է, որ Հիսուսն աշնանն է ծնվել, բայց հենց նույն արևի տոնի պատճառով տեղափոխել են դեկտեմբեր, իսկ մեզ մոտ հունվար է ստացվել այդ օրացուցային փոփոխությունների պատճառով: Կաթոլիկ աշխարհում Սուրբ Ծնունդն ամենահանդիսավոր տոնն է համարվում: Այն նվիրված է Սուրբ կույս Մարիամի կողմից Քրիստոսի ծննդի խորհրդին:
Комментариев нет:
Отправить комментарий