Страницы

28 янв. 2012 г.

Հայոց Ազգային Բանակը 20 տարեկան է


 Հայոց բանակի 20-ամյակի առիթով 
           Սերժ Սարգսյանը զինծառայողներին ու ազատամարտիկներին պարգեւատրել է շքանշաններով ու մեդալներով



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել են կոչումներ:
ՀՀ պետական բարձր պարգեւների մի մասը ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրվածներին հանձնել է Նախագահի նստավայրում:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական պարգեւների եւ կոչումների արժանացածներին, մաղթել նրանց քաջառողջություն, բարի ծառայություն եւ հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու կորով: «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող պարգեւների միջոցով մեր երկիրն ու ժողովուրդն իր վերաբերմունքն են արտահայտում ձեր անձնուրաց ծառայության հանդեպ: Այսօր դուք պարգեւատրվում եք ձեր հաջողությունների եւ ձեռքբերումների համար, որոնք Հայաստանը դարձնում են ավելի ամուր` բոլոր առումներով: Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր զինակից ընկերներով»,-ասել է Սերժ Սարգսյանը:




Комментариев нет:

Отправить комментарий