Страницы

30 дек. 2011 г.

ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ԱՆՑ ԿԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ ԿՈՂՄԻՑ ՇԱԱԱԱԱԱՏ ՍԻՐԵԼԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ



    Այս  տարվա  վերջին  գրառումս  է հաջորդը  կլինի  նոր  տարում`2012 թվականին..




Ահա և եկավ մեր ամենասիրելի ու նաև ամենաթախծոտ ժամանակը։

Ամենասիրելի, քանի որ յուրաքանչյուրս նոր սպասումներով ու ցանկություններով ենք լցվում տարեմուտի գիշերը ու կարծես հավատում ենք, որ ամեն մի վատը, տխուրն ու դժվարինը պիտի կարողանանք թողնել հին տարվան ու թեթևացաց դիմավորել նորը։


Թաղծոտ, քանի որ միշտ ել դժվար է բաժանվելը։ Տարվա վերջին վարկյաններին ամենքս ել փորձում ենք չնկատել այն արագությունը, որով մեր հիշողության մեջ լուծվում են տարիները իրար հետևից երբ ակամայից արտաբերում ես մտքում Սևակյան անմահ խոսքերը՝ «Ծերանում ենք Պարույր Սևակ, ծերանում ենք սիրելիս...»։ Կյանքի սարսափելի արագ ընթացքը մենք գրեթե միշտ զգում ենք ամեն մի տարվա վերջին վարկյաններին ու գրեթե միշտ մեզ հույս տալիս, որ նորը իր անկրկնությամբ նորանոր անմոռանալի պահեր է պարգևելու ու կոմպենսացնելու է այս կորուստը։



Այո, նորի ու հնի պայքարը միշտ ավարտվում է նորի հաղթանակով։ Չէ որ նորի մեջ հույս կա, ջերմություն, սպասում, չիրականացած նպատակներ...



Սրտանց ցանկանում եմ բոլոր նրանց, ովքեր կարդում են այս տողերը, որ հաջորդ տարվա ամեն մի օրը կարողանան իմաստալից ապրեն։ Ցանկանում եմ որ հավատաք ու իրականություն դարձնեք ձեր սրտից բխած ցանկությունները։ Կարողանաք իրականանալի երազանքներ ստեղծել ու հասնել դրան ձեր համառության, աշխատասիրության ու կամքի շնորհիվ։



Թող որ 2012 սովածին հաց տա, հիվանդին առողջություն, որբիբ ծնող, խավարին լույս, մրսածին ջերմություն, անհավատին հավատք, ծնվողին բախտ, հիմարին խելք, ագահին հարստություն, կաշառակերին խիղճ, ծարավին ջուր, զգացմունքին արտահայտություն, իսկ մեզ...



Իսկ մեզ թող տա մեր սեփական ցանկությունները մեր սեփական ձեռքերով իրականացնելու հնարավորություն։



Շնորհավոր Նոր Տարի





happy  new  year....





Եվ  վերջում  լսեք....հին  սակայն  միշտ



  լսվող  և  հիշվող երգ....







Комментариев нет:

Отправить комментарий