Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։
Ինչպես ասվեց, այդ ժամանակամիջոցը կոչվում է տարի։ Դրանով մարդիկ չափում են օրերը, կյանքը, իրենց գործերի պատմությունը, որպեսզի իմանան, թե ինչի են հասել տվյալ ժամանակամիջոցում՝ մեկ տարում։
Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։
Տարբեր երկրներում ամանորը նշում են`
Եգիպտոս
Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։
Պարսկաստան
Այսպես, օրինակ, հին պարսիկների նոր տարին սկսվում էր գարնան օրահավասարից և կոչվում էր «վարդի և գինու» օր: Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ«Նովրուզ» անունը, որը այսօր էլ նշում են մեծ շուքով։
Ռուսասատան
Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին։
Հայաստան
Ամանորը (հին հայերենում` «նոր տարի»),հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էր Նավասարդ :
Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ ։
Комментариев нет:
Отправить комментарий