Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս:
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վանում շարունակվում են հետցնցումները:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:
Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում, նաև` Երևանում:
Երևանում մարդիկ դուրս էին գալիս շենքերից: Երկրաշարժից հետո մոտ մեկ ժամ գրեթե չէր աշխատում բջջային կապը:
Ժամը 15.41-ին գրանցված երկրաշարժին հետևել է 6 հետցնցում՝ 3.9-ից 5.7 մագնիտուդով:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս:
Թուրքական լրատվամիջոցները արդեն տարածել են որոշ տեսագրություններ տեղի ունեցած երկրաշարժը պատկերող:
Սերժ Սարգսյանը Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առկա ավերածությունների, զոհերի և փլատակների տակ մնացած մարդկանց մասին:
Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առկա ավերածությունների, զոհերի և փլատակների տակ մնացած մարդկանց մասին:
Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ և հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն և անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»:
Թուրքիայի վարչապետ Էրդողանն այսօր անդրադարձել է երեկ Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին.
«Ավելի վաղ մեր մյուս նահանգներն էլ են երկրաշարժ վերապրել։ Այս անգամ ևս՝ նախորդ դեպքերի նման, մենք կկարողանանք ոտքի կանգնել։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ այս ցուրտ ձմռան նախաշեմին մեր քաղաքացիներին միայնակ չթողնելու համար։
Ես բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստացել արտասահմանից, մեր ցավը կիսողները շատ են։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ երկրների նախագահներին ու վարչապետերին։ Ներկայիս դրությամբ՝ Ադրբեջանն ինքնաթիռով փրկարարների մեծ խումբ է ուղարկել, որոնք գործուղվել են աղետի գոտի։
Նույն կերպ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնելու համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բուլղարիային, Չինաստանին, Դանիային, Հայաստանին, Վրաստանին, Մեծ Բրիտանիային, Իրանին, Շվեյցարիային, Իսրայելին, Ճապոնիային, Կանադային, Հարավային Կորեային, Հունգարիային, Պակիստանին, Լեհաստանին, Ռուսաստանին, Ուկրաինային, Հունաստանին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին ու ՆԱՏՕ-ին։
Եթե կարիք լինի, մենք կդիմենք նրանց օգնությանը։ Եթե չեմ սխալվում, ներկայումս մենք ընդունել ենք միայն Ադրբեջանի, Իրանի ու Բուլղարիայի օգնությունը։ Ամեն դեպքում ազգիս անունից ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեզ աջակցողներին»։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ չէին նշում Հայաստանը` իրենց օգնություն առաջարկած երկրների ցանկում:
Комментариев нет:
Отправить комментарий