Страницы

4 окт. 2011 г.

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ




ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ

Թանկագին ուսուցիչներ`

Ցանկանում եմ լավն ու բարին
Կյանքի Ձեր մեծ ճանապարհին 
Ազատ մնաք վշտի ամպից,
Վարդեր բուրեն միշտ Ձեր ճամփին:
Ցանկանում եմ անամպ երկինք 
Ու իղձերի կատարում, 
Որ Ձեր դեմքին արևաշող
Չիջնի հոգսի ոչ մի ցող
Ու գարուններ եմ ցանկանում,
Որ գարուններ միշտ ապրեք,
Գարուններով շրջապատվեք,
Որ գարնան պես միշտ ծաղկեք:





<<ՈՒՍՈՒՑԻՉ>> - բա́ռ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն, դպրոց ու Մ. Մաշտոց... հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ համար...Բա́ռ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ...

Շնորհավո́ր Ձեր տոնը, սիրելի́ ուսուցիչներ: Միշտ ժպտացե́ք, եղե́ք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ... Թո́ղ երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է ազգը: Քանի կան ուսուցիչները` կա նաև ազգը, երկիրը ու հասարակությունը...





Комментариев нет:

Отправить комментарий