հոկտեմբերի 2-ին, ժամը 19:20-ի սահմաններում, փլուզում է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես News.armeniatv.com-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 30 րոպե առաջ, M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր- Բագրատաշեն հատվածում, Այրում կայարանի մոտ , տեղի է ունեցել սողանք. փլվել է ճանապարհամերձ սարը:
Դեռևս չճշտված տեղեկություններով, համաձայն ականատեսների պատմածների, հնարավոր է, որ փլուզվածքի տակ են հայտնվել 10-14 ավտոմեքենաներ, այդ թվում` բեռնատարներ, ինչպես նաև ՃՈ մեքենան:
փրկարարական կամ վերականգնողական աշխատանքները խիստ դժվարանում են կամ գրեթե անհնարին են, քանի որ փլուզումը դեռ շարունակվում է:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նոր տեղեկություններ հայտնեց դեպքի վայրից. ժամը 22:00-ի դրությամբ. հայտնի է դարձել, որ կրկին նախնական տեղեկություններով փլուզված հողի շերտի տակ են մնացել թվով 10-ից 14 ավտոմեքենաներ, այդ թվում հաստատվել է, որ փլուզվածքի տակ է մնացել նաև ՃՈ ծառայողական մեքենան:
Փլուզված տարածքը 250-300 մետրի է հասնում, փլուզման պատճառով վայր է ընկել նաև բետոնե էլեկտրասյունը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաև, որ գիշերը` ժամը 04.00-ի սահմաներում, փլուզման վայր էր ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
դեռ այսքանը.......
Комментариев нет:
Отправить комментарий