Страницы

28 янв. 2012 г.

Հայոց Ազգային Բանակը 20 տարեկան է


 Հայոց բանակի 20-ամյակի առիթով 
           Սերժ Սարգսյանը զինծառայողներին ու ազատամարտիկներին պարգեւատրել է շքանշաններով ու մեդալներով



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել են կոչումներ:
ՀՀ պետական բարձր պարգեւների մի մասը ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրվածներին հանձնել է Նախագահի նստավայրում:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական պարգեւների եւ կոչումների արժանացածներին, մաղթել նրանց քաջառողջություն, բարի ծառայություն եւ հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու կորով: «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող պարգեւների միջոցով մեր երկիրն ու ժողովուրդն իր վերաբերմունքն են արտահայտում ձեր անձնուրաց ծառայության հանդեպ: Այսօր դուք պարգեւատրվում եք ձեր հաջողությունների եւ ձեռքբերումների համար, որոնք Հայաստանը դարձնում են ավելի ամուր` բոլոր առումներով: Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր զինակից ընկերներով»,-ասել է Սերժ Սարգսյանը:




18 янв. 2012 г.

Նոր ֆունկցիա odnoklassniki.ru ում

 օդնոկլասնիկի կայքում ավելացել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս Ձեզ չերևալ Сейчас на сайте բաժնում:



Եթե ցանկանում եք ակտիվացնել այս ֆունկցիան, ապա՝ 
1. Այցելեք այստեղ
2. Показывать меня в разделе «Сейчас на сайте» նշեք Нет 
3. Սեղմեք Сохранить 








ուշադրություն


եթե  օգտագործում  եք  փակ  պրոֆիլ  ապա  այս  ֆունկցիայի  ժամանակ  Ձեր պրոֆիլը կբացվի:

6 янв. 2012 г.

Քրիստոս ծնավ և հայտնեցավ. Մեզ և ձեզ մեծ ավետիս



Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: 
Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին`հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստված հայտնության տոները: Աշխարհի կաթոլիկները և  բողոքականները այսօր նշում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Կեսգիշերին տոնակատարությունները մեկնարկեցին Բեթղեհեմում, Վատիկանում և աշխարհի շուրջ 100 երկրների եկեղեցիներում: Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն ամբողջ աշխարհի կաթոլիկներն, ինչպես նաև ուղղափառ հույները Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Սիրիայում, Լիբանանում և Եգիպտոսում նշում են Սուրբ Ծնունդը: Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդն սկսել են նշել նաև քրիստոնեական գրեթե բոլոր ուղղությունների ներկայացուցիչները, ներառյալ ուղղափառները: Բացառություն են կազմում ռուսական, սերբական, Երուսաղեմի և վրացական ուղղափառ եկեղեցիները, որոնք Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին: Ավանդույթի համաձայն` Հռոմի պապի ուղերձը նաև մեղքերի թողություն է շնորհում, ընդ որում` այն ստանում են ոչ միայն Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալները, այլև հեռուստատեսությամբ կամ ռադիոյով արարողության հեռարձակմանը հետևող միլիոնավոր մարդիկ աշխարհի բոլոր մայրցամաքներում: Նախքան օրհնության արարողությունը, Պապը աշխարհի ավելի քան 60 լեզուներով հավատացյալներին շնորհավորում է Քրիստոսի Ծննդյան առթիվ:
Կաթոլիկների հետ Սուրբ Ծնունդը այսօր նշում են նաև բողոքականները, լյութերականները, անգլիկան եկեղեցու հետևորդները, բապտիստները, հիսունականները:
Ուղղափառ եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 7-ին, Հայ Առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին: Կա նաև մի հետաքրքրի պատմություն ըստ որի Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին է, բայց կաթոլիկներն այն տեղափոխել են, որպեսզի մարդիկ մոռանան արևի տոնը: Բայց Աստվածաշնչում գրված փաստերի վերլուծության ստացվում է, որ Հիսուսն աշնանն է ծնվել, բայց հենց նույն արևի տոնի պատճառով տեղափոխել են դեկտեմբեր, իսկ մեզ մոտ հունվար է ստացվել այդ օրացուցային փոփոխությունների պատճառով: Կաթոլիկ աշխարհում Սուրբ Ծնունդն ամենահանդիսավոր տոնն է համարվում: Այն նվիրված է Սուրբ կույս Մարիամի կողմից Քրիստոսի ծննդի խորհրդին: