Страницы

30 дек. 2011 г.

ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ԱՆՑ ԿԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ ԿՈՂՄԻՑ ՇԱԱԱԱԱԱՏ ՍԻՐԵԼԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ



    Այս  տարվա  վերջին  գրառումս  է հաջորդը  կլինի  նոր  տարում`2012 թվականին..




Ահա և եկավ մեր ամենասիրելի ու նաև ամենաթախծոտ ժամանակը։

Ամենասիրելի, քանի որ յուրաքանչյուրս նոր սպասումներով ու ցանկություններով ենք լցվում տարեմուտի գիշերը ու կարծես հավատում ենք, որ ամեն մի վատը, տխուրն ու դժվարինը պիտի կարողանանք թողնել հին տարվան ու թեթևացաց դիմավորել նորը։


Թաղծոտ, քանի որ միշտ ել դժվար է բաժանվելը։ Տարվա վերջին վարկյաններին ամենքս ել փորձում ենք չնկատել այն արագությունը, որով մեր հիշողության մեջ լուծվում են տարիները իրար հետևից երբ ակամայից արտաբերում ես մտքում Սևակյան անմահ խոսքերը՝ «Ծերանում ենք Պարույր Սևակ, ծերանում ենք սիրելիս...»։ Կյանքի սարսափելի արագ ընթացքը մենք գրեթե միշտ զգում ենք ամեն մի տարվա վերջին վարկյաններին ու գրեթե միշտ մեզ հույս տալիս, որ նորը իր անկրկնությամբ նորանոր անմոռանալի պահեր է պարգևելու ու կոմպենսացնելու է այս կորուստը։



Այո, նորի ու հնի պայքարը միշտ ավարտվում է նորի հաղթանակով։ Չէ որ նորի մեջ հույս կա, ջերմություն, սպասում, չիրականացած նպատակներ...



Սրտանց ցանկանում եմ բոլոր նրանց, ովքեր կարդում են այս տողերը, որ հաջորդ տարվա ամեն մի օրը կարողանան իմաստալից ապրեն։ Ցանկանում եմ որ հավատաք ու իրականություն դարձնեք ձեր սրտից բխած ցանկությունները։ Կարողանաք իրականանալի երազանքներ ստեղծել ու հասնել դրան ձեր համառության, աշխատասիրության ու կամքի շնորհիվ։



Թող որ 2012 սովածին հաց տա, հիվանդին առողջություն, որբիբ ծնող, խավարին լույս, մրսածին ջերմություն, անհավատին հավատք, ծնվողին բախտ, հիմարին խելք, ագահին հարստություն, կաշառակերին խիղճ, ծարավին ջուր, զգացմունքին արտահայտություն, իսկ մեզ...



Իսկ մեզ թող տա մեր սեփական ցանկությունները մեր սեփական ձեռքերով իրականացնելու հնարավորություն։



Շնորհավոր Նոր Տարի





happy  new  year....





Եվ  վերջում  լսեք....հին  սակայն  միշտ



  լսվող  և  հիշվող երգ....







29 дек. 2011 г.

ԱՄԱՆՈՐ ԿԱՄ ՆՈՐ ՏԱՐԻ




Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։
Ինչպես ասվեց, այդ ժամանակամիջոցը կոչվում է տարի։ Դրանով մարդիկ չափում են օրերը, կյանքը, իրենց գործերի պատմությունը, որպեսզի իմանան, թե ինչի են հասել տվյալ ժամանակամիջոցում՝ մեկ տարում։
Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։


Տարբեր երկրներում  ամանորը  նշում  են`

Եգիպտոս

Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։

Պարսկաստան


Այսպես, օրինակ, հին պարսիկների նոր տարին սկսվում էր գարնան օրահավասարից և կոչվում էր «վարդի և գինու» օր: Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ«Նովրուզ» անունը, որը այսօր էլ նշում են մեծ շուքով։

Ռուսասատան


Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին։

Հայաստան


Ամանորը (հին հայերենում` «նոր տարի»),հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էր Նավասարդ : Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ ։

28 дек. 2011 г.

Պարում ենք ընկերներով... Coca Cola


  Այս  կայքով  կարող  եք  դուք և ձեր ընկերները պարել` ձմեռային հաճելի միջավայրում, ընդհամենը նկարը վերբեռնեք կայք և  ընտրեք ձմեռային  միջավայրներից  ցանկացացը: