Այդ ո՞վ է ասել՝ նորի՛ց են սիրում նորից չե՛ն սիրում, սիրում են կրկի՜ն…
Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում: Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…
Ու երբ մինչևիսկ այլուրիս (դեռ տա՜ք) Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ. Երբ աստղերն իրենք կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում. Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգերո՜վ էլ զգալ, Որ մենակ ես դու իբրև մի…Իգրեկ, Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,- Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ, Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո, Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն, Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի. Քանզի նռանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում. Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում, Բայց բա՛խտը, Բա՛խտը, Բա՜խտն է մեզ ընտրում…

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…
Այսպես չեն սիրում
Պարտականության և սիրո միջև
Այս ես եմ տնկված՝
Ուղեփակոցի գերանի նման…
Այս ես եմ տնկված՝
Ուղեփակոցի գերանի նման…
Եվ որտեղ որ է
Ես ինձ արմատից ինքըս կպոկեմ, Այսինքն՝
Կելնեմ ու լուռ կգնամ հենց Օրենքի մոտ, Կասեմ.
-Վերցրու՜ ինձ, Քո օրենսգրքի կետերից մեկը դարձրու՜ ինձ,
Դարձրու՜ ինձ, կասեմ այն «Չի կարելի՜»-ին, Այն «Ո՛չ»-ը, Այն «Չէ՛»-ն, Որ մեզ խեղդում է
Կրծքի չբուժվող հեղձուկի նման…

Ու եթե հարցնես կտակասերին, Ճարպոտ կժպտա ու կհռհռա, Թե աքաղաղը
Զուրկ է ձեռքերից լոկ ա՛յն պատճառով, Որ հավն էլ չունի իրան ու հագուստ: Իսկ ես (ի՜նչ կատակ)… տնքոցով մի բութ
Ասում եմ, ինչպես պաղատում են գութ.
-Առե՛ք ձեռքերըս, խնդրեմ, կտրեցե՛ք, Որովհետև ես, ահա՛, տնկած եմ
Պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման, Եվ որովհետև ես այսուհետև
Կարի՜ք չունեմ իմ այս ձեռքերի, Եթե նա՛ չկա, Ում մի ժամանակ «իմս» էի ասում, Եվ ասում այնպե՛ս, Որ բուդդայական պպզած գորտերը
Առվի եզերքին
Պլշած աչքերով ինձ էին նայում
Եվ, հավանաբար, ջանք էին անում միտը պահելու
Կարճ, բայց և կրակված այդ բառը («ի՜մըս»)…

Հիմա դու իմն ես, որքան որ իմն է… Մադագասկարը, Հիմա դու իմն ես, Որքանով իմն է… Հաբեշստանի արքայադուստրը, Որովհետև ե՛ս, Ես ի՜նքս եմ տնկված պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման…
Ուղեփակոցի գերանի նման…
Այսպես չե՜ն սիրում: Այսպես…մեռնում են մի դանդաղությամբ, Որով փետում են հին նավակները ծովախորշերում…
Դ ՈՒ
Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...
Դ՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...
Դ՛ւ՝
երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանւմ
Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի...
Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում՝
Փոշիացած հերոսների
Դասակին եմ ընկերանում...
Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղւնի մեջ ու գերանում...
Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն...

Գժվել
Եվ ինձ լսելով`
Կարող են ասել.
"Գժվե՞լ է, ի՜նչ է":
Իսկ ես էլ կասեմ.
"Այո', գժվե՜լ եմ,
Ինչո՞ւ չգժվել":
Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու` չկա շահած մարտ:
Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի` ջուրը չի եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում`
Գժվա՜ծ են անշուշտ:
Երկիրն է պտտում`
Գժված է անշուշտ...
Սերմերը մինչև կարգին չգժվեն`
Բերք չե'ն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չգժվեն`
Ձեռք չեն դառնալու:
Բառերն էլ մինչև կարգին չգժվեն`
Ե'րգ չեն դառնալու...
Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի'ժ լինեի...
Եվ ինձ լսելով`
Կարող են ասել.
"Գժվե՞լ է, ի՜նչ է":
Իսկ ես էլ կասեմ.
"Այո', գժվե՜լ եմ,
Ինչո՞ւ չգժվել":
Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու` չկա շահած մարտ:
Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի` ջուրը չի եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում`
Գժվա՜ծ են անշուշտ:
Երկիրն է պտտում`
Գժված է անշուշտ...
Սերմերը մինչև կարգին չգժվեն`
Բերք չե'ն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չգժվեն`
Ձեռք չեն դառնալու:
Բառերն էլ մինչև կարգին չգժվեն`
Ե'րգ չեն դառնալու...
Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի'ժ լինեի...
Комментариев нет:
Отправить комментарий