Страницы

20 сент. 2011 г.

2011 Հայաստանը դու ես...ուշացած օրագրեր, թե.......


Մի քանի օր առաջ մեր դպրոցում  կարելի  է  ասել  ստիբողաբար  բաժանեցին անվճար օրագրեր, որոնց վրա գրված էր՝ «Հայաստանը դու ես»:
Ճիշտն ասած՝ ես մտածեցի՝ երևի հուշանվերի պես կանցնի-կգնա: Բայց դասղեկս ասաց, որ իրականում դրանք շատ լուրջ են, ու մենք պարտավոր ենք օգտագործել այդ օրագրերը:
 Հա հետո՞ ինչ, որ Հայաստանն ու հայկական եռագույնը շատ ենք սիրում..........: Ես եմ ու էդ գույները չեմ սիրում ու օրագիրն էլ  իմ ճաշակով չէ,ախր  ինչի՞ չեք տալիս հնարավորություն ընտրել իմ ուզած օրագիրը



Ըստ սահմանված կարգի` անկախության 20-րդ տարեդարձի տարբերանշանով ու կարգախոսով օրագրերը դպրոցներ պետք է հասնեին մինչեւ սեպտեմբերի մեկը: Մայրաքաղաքում եւ մյուս մարզերում` չգիտենք, բայց Շիրակի մարզի դպրոցներ դրանք կամ դեռ չեն հասել, կամ հասել են մեկ-երկու օր առաջ, կամ էլ,  չգիտես ինչու, դեռ չեն բաժանվել աշակերտներին:


Թեմատիկ օրագրերի` դպրոցներ ուշ հասնելն իր հետ մի շարք հարցեր է առաջ բերել: Նախ շատ ծնողներ, անտեղյակ լինելով կառավարության նախաձեռնությանը, հասցրել են իրենց երեխաների համար գնել գունազարդ, փայլուն, ֆիլմի սիրելի հերոսի կամ պաշտելի աստղի նկարներով օրագրեր: Հիմա, երբ եռագույն օրագրերն են պարտադրվում դպրոցներում, դրանք դառնում են անպետք, որովհետեւ նոր ուսումնական տարվանից 20 օր է անցել, ու քանի որ պետական դրոշի գույներով օրագրերը դպրոցներ նոր են հասել,  աշակերտներն հասցրել են ծնողների կողմից գնված օրագրերում եւ գնահատականներ ստանալ, եւ լրացնել դասացուցակը: Ստացվում է` հաջորդ տարի այդ օրագրերը օգտագործելու մասին խոսք լինել չի կարող: Ի դեպ, շուկայում կան օրագրեր, որոնց արժեքը 2000 դրամն անցնում է, ու մեր դպրոցներում հաստատ կգտնվեն այնպիսի աշակերտներ, որոնք պարտադրած կլինեն ծնողին հենց այդ օրագրերից ունենալ:   

Թեմատիկ եռագույն օրագրերը կարեւորվում են նաեւ բովանդակային առումով: Այս օրագրերում տպագրված են Տերունական աղոթքն ու Հայաստանի օրհներգը, նշված են պետական եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները, հիշատակի օրերը, տեղեկություններ մեր պետական խորհրդանիշերի մասին: Ըստ նախաձեռնության հեղինակների` օրագրերի տպագրումը նպատակ ունի աջակցել դպրոցականների հայրենասիրական դաստիրակությանը եւ մեկ անգամ եւս ընդգծել կարեւորագույն տոնի` Անկախության օրվա նշանակությունը: Օրագրերում ինֆորմացիա կարելի է գտնել նաեւ աշակերտի առողջական վիճակի մասին, ինչը պետք է օգնի ուսուցիչներին եւ բուժքույրերին կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում:


Комментариев нет:

Отправить комментарий