Страницы

22 сент. 2011 г.

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ


ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Կենսագրություն
1885-1920

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան...
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1916թ երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները: Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ: Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը:
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում:





Բանաստեղծություններ

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...


ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում...
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ...


ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ:

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...


ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...


Մոռանա՜լ


Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն...
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ...
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանալ...




ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...








20 сент. 2011 г.

Անակախության 20-րդ տարեդարձը.....


Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն ընթանալու են «Հայաստանը դու ես» կարգախոսի ներքո, իսկ տարբերանշանը «2011»-ն է, որի 11 թվերը խորհրդանշական են և նմանեցված են «ՀՀ»-ի տառերին: Տարբերանշանի դիզայնի և հուշանվերային արտադրանքի ձևավորման հեղինակն է «Երևան փրոդաքշն» ընկերությունը:Սեպտեմբերի 21-ին նշվելու է նաև Երևանի օրը: Մայրաքաղաքի բոլոր համայնքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ, տոնավաճառներ, կկազմակերպվեն բազմաժանր երաժշտական հարթակներ:






2011 Հայաստանը դու ես...ուշացած օրագրեր, թե.......


Մի քանի օր առաջ մեր դպրոցում  կարելի  է  ասել  ստիբողաբար  բաժանեցին անվճար օրագրեր, որոնց վրա գրված էր՝ «Հայաստանը դու ես»:
Ճիշտն ասած՝ ես մտածեցի՝ երևի հուշանվերի պես կանցնի-կգնա: Բայց դասղեկս ասաց, որ իրականում դրանք շատ լուրջ են, ու մենք պարտավոր ենք օգտագործել այդ օրագրերը:
 Հա հետո՞ ինչ, որ Հայաստանն ու հայկական եռագույնը շատ ենք սիրում..........: Ես եմ ու էդ գույները չեմ սիրում ու օրագիրն էլ  իմ ճաշակով չէ,ախր  ինչի՞ չեք տալիս հնարավորություն ընտրել իմ ուզած օրագիրը



Ըստ սահմանված կարգի` անկախության 20-րդ տարեդարձի տարբերանշանով ու կարգախոսով օրագրերը դպրոցներ պետք է հասնեին մինչեւ սեպտեմբերի մեկը: Մայրաքաղաքում եւ մյուս մարզերում` չգիտենք, բայց Շիրակի մարզի դպրոցներ դրանք կամ դեռ չեն հասել, կամ հասել են մեկ-երկու օր առաջ, կամ էլ,  չգիտես ինչու, դեռ չեն բաժանվել աշակերտներին:


Թեմատիկ օրագրերի` դպրոցներ ուշ հասնելն իր հետ մի շարք հարցեր է առաջ բերել: Նախ շատ ծնողներ, անտեղյակ լինելով կառավարության նախաձեռնությանը, հասցրել են իրենց երեխաների համար գնել գունազարդ, փայլուն, ֆիլմի սիրելի հերոսի կամ պաշտելի աստղի նկարներով օրագրեր: Հիմա, երբ եռագույն օրագրերն են պարտադրվում դպրոցներում, դրանք դառնում են անպետք, որովհետեւ նոր ուսումնական տարվանից 20 օր է անցել, ու քանի որ պետական դրոշի գույներով օրագրերը դպրոցներ նոր են հասել,  աշակերտներն հասցրել են ծնողների կողմից գնված օրագրերում եւ գնահատականներ ստանալ, եւ լրացնել դասացուցակը: Ստացվում է` հաջորդ տարի այդ օրագրերը օգտագործելու մասին խոսք լինել չի կարող: Ի դեպ, շուկայում կան օրագրեր, որոնց արժեքը 2000 դրամն անցնում է, ու մեր դպրոցներում հաստատ կգտնվեն այնպիսի աշակերտներ, որոնք պարտադրած կլինեն ծնողին հենց այդ օրագրերից ունենալ:   

Թեմատիկ եռագույն օրագրերը կարեւորվում են նաեւ բովանդակային առումով: Այս օրագրերում տպագրված են Տերունական աղոթքն ու Հայաստանի օրհներգը, նշված են պետական եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները, հիշատակի օրերը, տեղեկություններ մեր պետական խորհրդանիշերի մասին: Ըստ նախաձեռնության հեղինակների` օրագրերի տպագրումը նպատակ ունի աջակցել դպրոցականների հայրենասիրական դաստիրակությանը եւ մեկ անգամ եւս ընդգծել կարեւորագույն տոնի` Անկախության օրվա նշանակությունը: Օրագրերում ինֆորմացիա կարելի է գտնել նաեւ աշակերտի առողջական վիճակի մասին, ինչը պետք է օգնի ուսուցիչներին եւ բուժքույրերին կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում:


16 сент. 2011 г.

ES QEZ SPASUM EM…!!!


Es qez spasum em…
Gitem` ches galu,el ches karox gal…
Bayc inchu e indz tvum,te du galu es…
Es spasum em qez…
Voch mi ban qeznic chem aknkalum…
Es get mek angam,meka angam miayn koxqis qez zgal,
Qez het surj xmel ev @ndamen@ mi qani bar qez het xosel em uzum…
Indz tvum e,te du mi or hankarc
Toxac amen inch,toxac amenqin,
Ver es kenalu u indz mot galu…
Galu es ases xosqern ayn tank,
Vor qo beranic es shat em lsel,
Bayc hima dranq im hishoxutyan mej axot en aynpes,
Inchpes sexanis drvac ays mom@,
Vor@ kendanutyan verjin jigern e gorcadrum hamar…
Sirud hushern el en nman ays momin,
Chen uzum marel,
Uzum en varvel,
Uzum en luys tal im srtin,
Mtqin,im kyanqi uxun…
Es qez em spasum…
Spasum em,vor patmem qez ayn amen@,
Inch qeznic heto katarvec indz het…
Isk indz het,iroq,shat ban katarvec…
Es potorikneri mijov anca,
Xexdveluc prkveci shat hajax…
Isk hima,parq Astco,arden xaxax em…
Ari,vor patmem im araspel@...
Gites`inchpisinn e hima vijaks?
Es shat xaxax em u shat em nman
Potorkic heto handartvac covin…
Hangstanum em es…
Mi koxm em netel jnshox amen ban…
Ardzakel em bolor sandzer@ hogus,
Azatutyun em tvel huyzeris,
Zgacmunqn e anzusp hordum im mijic…
Es qez spasum em…
Gitem`uzum es gal,bayc el ches karox…
Sakayn…mievnuyn e…ES QEZ SPASUM EM…!!!

11 сент. 2011 г.

Պարույր Սևակ

Այդ ո՞վ է ասել՝ նորի՛ց են սիրում նորից չե՛ն սիրում, սիրում են կրկի՜ն

Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում: Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն
Ու երբ մինչևիսկ այլուրիս (դեռ տա՜ք) Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ. Երբ աստղերն իրենք կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում. Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգերո՜վ էլ զգալ, Որ մենակ ես դու իբրև միԻգրեկ, Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,- Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ, Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո, Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն, Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի. Քանզի նռանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում. Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում, Բայց բա՛խտը, Բա՛խտը, Բա՜խտն է մեզ ընտրում
Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն
Այսպես չեն սիրում

Պարտականության և սիրո միջև
Այս ես եմ տնկված՝
Ուղեփակոցի գերանի նման
Եվ որտեղ որ է
Ես ինձ արմատից ինքըս կպոկեմ, Այսինքն՝
Կելնեմ ու լուռ կգնամ հենց Օրենքի մոտ, Կասեմ.
-
Վերցրու՜ ինձ, Քո օրենսգրքի կետերից մեկը դարձրու՜ ինձ,
Դարձրու՜ ինձ, կասեմ այն «Չի կարելի՜»-ին, Այն «Ո՛չ»-ը, Այն «Չէ՛»-ն, Որ մեզ խեղդում է
Կրծքի չբուժվող հեղձուկի նման
Ու եթե հարցնես կտակասերին, Ճարպոտ կժպտա ու կհռհռա, Թե աքաղաղը
Զուրկ է ձեռքերից լոկ ա՛յն պատճառով, Որ հավն էլ չունի իրան ու հագուստ: Իսկ ես (ի՜նչ կատակ)… տնքոցով մի բութ
Ասում եմ, ինչպես պաղատում են գութ.
-
Առե՛ք ձեռքերըս, խնդրեմ, կտրեցե՛ք, Որովհետև ես, ահա՛, տնկած եմ
Պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման, Եվ որովհետև ես այսուհետև
Կարի՜ք  չունեմ իմ այս ձեռքերի, Եթե նա՛ չկա, Ում մի ժամանակ «իմս» էի  ասում, Եվ ասում այնպե՛ս, Որ բուդդայական պպզած գորտերը
Առվի եզերքին
Պլշած աչքերով ինձ էին նայում
Եվ, հավանաբար, ջանք էին անում միտը պահելու
Կարճ, բայց և կրակված այդ բառըի՜մըս»)…
Հիմա դու իմն ես, որքան որ իմն էՄադագասկարը, Հիմա դու իմն ես, Որքանով իմն էՀաբեշստանի արքայադուստրը, Որովհետև ե՛ս, Ես ի՜նքս եմ տնկված պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման
Այսպես չե՜ն սիրում: Այսպեսմեռնում են մի դանդաղությամբ, Որով փետում են հին նավակները ծովախորշերում
Դ ՈՒ

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...
Դ՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...
Դ՛ւ՝
երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանւմ
Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի...
Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում՝
Փոշիացած հերոսների
Դասակին եմ ընկերանում...
Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղւնի մեջ ու գերանում...
Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն...

Գժվել

Եվ ինձ լսելով`
Կարող են ասել.
"
Գժվե՞լ է, ի՜նչ է":
Իսկ ես էլ կասեմ.
"
Այո', գժվե՜լ եմ,
Ինչո՞ւ չգժվել":
Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու` չկա շահած մարտ:
Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի` ջուրը չի եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում`
Գժվա՜ծ են անշուշտ:
Երկիրն է պտտում`
Գժված է անշուշտ...
Սերմերը մինչև կարգին չգժվեն`
Բերք չե'ն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չգժվեն`
Ձեռք չեն դառնալու:
Բառերն էլ մինչև կարգին չգժվեն`
Ե'րգ չեն դառնալու...
Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի'ժ լինեի...