ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ.... ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ...
Սուրբ Զատիկը Քրիստոնեական
Եկեղեցու
մեծագույն
տոնն
է:
Այն
խորհրդանշում
է
Հիսուս
Քրիստոսի
հարությունը
մեռելներից:
Այն
Քրիստոսի
հարության
տոնն
է,
Հայ
Եկեղեցու
շարականների`
հոգեւոր
երգերի
նկարագրությամբ`
“բացեց
երկնքի
դռները
եւ
անուշահոտություն
բուրեց
աշխարհում`
ցույց
տալով
ճանապարհը
նորոգման,
եւ
կենդանություն
պարգեւեց
մարդկային
ցեղին”
(Հարության
շարականներ):
Պողոս
առաքյալը
Կորնթացիներին
ուղղված
իր
առաջին
թղթում
գրում
է.
“Եւ
եթէ
Քրիստոս
յարութիւն
չի
առել,
ի
զուր
է
մեր
քարոզութիւնը,
ի
զուր
է
եւ
ձեր
հաւատը:
Եւ
Աստծու
սուտ
վկաները
եղած
կը
լինենք”
(Կորնթ.
15: 14-15):
Սուրբ զատիկը ուրախության
տոն
է:
Սուրբ
Զատիկը
հոգեւոր
գրականության
մեջ
կոչվում
է
“Հրաշափառ
հարության
տոն”,
“Լուսավոր
Զատկի
տոն”,
եւ
այդ
օրը,
ինչպես
մեզ
հայտնի
մնացյալ
տոներին,
քրիստոնյաները
շնորհավորում
են
միմյանց`
ասելով`
Քրիստոս
հարյավ
ի
մեռելոց,
եւ
պատասխանում`
օրհնյալ
է
հարությունը
Քրիստոսի:
Քրիստոսի
հարությունը
Եկեղեցին
տոնախմբում
է
շուրջ
40 օր,
մինչեւ
Նրա
Համաբարձումը`
40 օր
շարունակ
շնորհավորելով
միմյանց,
քանի
որ
մինչ
համբարձվելը
մեր
տերը
40 օր
այս
երկրի
վրա
իր
աշակերտների
հետ
էր:
Այն
ուրախության
տոն
է
նաեւ,
որովհետեւ
այդ
օրը
Քրիստոս
հաղթեց
մարդկությանը
անհաղթահարելի
թվացող
ամենամեծ
իրողությանը`
մահին,
նույնը
մեզ
խոստանալով:Երբ Քրիստոսին մատնեցին, չարչարեցին, խաչեցին եւ թաղեցին, առաքյալները հուսալքված էին: Մատնության օրերին նույնիսկ աշակերտներից Պետրոսը երեք անգամ ուրացավ նրան: Մի տեսակ հակասություն էր ստեղծվում. մի կողմից նրանք տեսել էին մի վարդապետի, որ իշախնություն ուներ երկրի տարերքների վրա, սաստում էր հողմերը, քայլում ջրերի վրայով, խոսքի միջոցով բժշկում անբուժելի թվացող հիվանդներին` կույրերին, կաղերին, այլ անդամալույծների, համարձակ կերպով եւ առանց վարանելու քննադատում էր օրվա հոռի բարքերն ու սովորույթները, հանկարծ մի խումբ մարդկանց կողմից ձերբակալվեց եւ դատապարտվեց: Քրիստոսի Սուրբ հարությունը վերացրեց իր աշակերտների մոտ առաջացած հուսալքությունը: Առաքյալների մտքում, հոգում եւ սրտերում վերացան կասկածները: Քրիստոսի վարդապետությունը` որպես մի ամբողջություն, բացահայտվեց նրանց առջեւ հիմնովին, եւ դրա տարածելն աշխարհով մեկ դարձավ նրանց կյանքի իմաստը: Նրանք ոչ միայն Տեր եւ Փրկիչ հռչակեցին Քրիստոսին Թովմաս առաքյալի շուրթերով, այլեւ համակվեցին նույն հարությանն արժանանալու ցանկությամբ եւ կրքով: Խոսելով հարության մասին` Պողոս առաքյալը գրում է. “Ո՞ւր է, մա’հ, քո յաղթութիւնը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը (Կորնթ. 15:55):
Այս ամենին ռացիոնալ միտքը դժվարությամբ է հավատում, սակայն Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում իր խղճի հետ միասին: Առաքյալներն այս վարդապետությունը բարի լուր` Ավետարան կոչեցին, որպեսզի նրանք, որ ցանկանում են արժանի լինել նույն այս խորհրդին, կատարեն այն ամենը, ինչ Քրիստոս է պատվիրել, որոնցից մեծագույնը սերն է իր նմանի հանդեպ:
Комментариев нет:
Отправить комментарий