Страницы

23 апр. 2012 г.

Ցեղասպանություն Armenian Genocide


Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն







Հայոց Ցեղասպանություն
 կամ Մեծ Եղեռն (անգլերեն՝ Armenian Genocide) Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան ՀայաստանիԿիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է։


1915

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։ Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Սրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքների ենթարկվեցին և սպանվեցին։ Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։ Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալքրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորուստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500 000 - 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվը կազմել է մոտ 1 200 000:

19 апр. 2012 г.

ինչպես ստանալ միայն ընկերների կողմից ուղարկված նամակները Odnoklassniki.ru կայքում (անվճար)

1.Այցելեք այստեղ:
2.Писать мне сообщения տողի դիմաց ընտրեք только друзьям պարամետրը:




3. Սեղմել  Сохранить:


Այդ ֆունկցիան հիմնականում հայտնվում է այն դեպքում, երբ կատարում եք նշված կարգավորումները՝




8 апр. 2012 г.

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ



 ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ.... ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ... 



Սուրբ Զատիկը Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն տոնն է: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից: Այն Քրիստոսի հարության տոնն է, Հայ Եկեղեցու շարականների` հոգեւոր երգերի նկարագրությամբ` “բացեց երկնքի դռները եւ անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, եւ կենդանություն պարգեւեց մարդկային ցեղին” (Հարության շարականներ): Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում գրում է. “Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը: Եւ Աստծու սուտ վկաները եղած կը լինենք” (Կորնթ. 15: 14-15):
Սուրբ զատիկը ուրախության տոն է: Սուրբ Զատիկը հոգեւոր գրականության մեջ կոչվում էՀրաշափառ հարության տոն”, “Լուսավոր Զատկի տոն”, եւ այդ օրը, ինչպես մեզ հայտնի մնացյալ տոներին, քրիստոնյաները շնորհավորում են միմյանց` ասելով` Քրիստոս հարյավ ի մեռելոց, եւ պատասխանում` օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Քրիստոսի հարությունը Եկեղեցին տոնախմբում է շուրջ 40 օր, մինչեւ Նրա Համաբարձումը` 40 օր շարունակ շնորհավորելով միմյանց, քանի որ մինչ համբարձվելը մեր տերը 40 օր այս երկրի վրա իր աշակերտների հետ էր:
Այն ուրախության տոն է նաեւ, որովհետեւ այդ օրը Քրիստոս հաղթեց մարդկությանը անհաղթահարելի թվացող ամենամեծ իրողությանը` մահին, նույնը մեզ խոստանալով:
Երբ Քրիստոսին մատնեցին, չարչարեցին, խաչեցին եւ թաղեցին, առաքյալները հուսալքված էին: Մատնության օրերին նույնիսկ աշակերտներից Պետրոսը երեք անգամ ուրացավ նրան: Մի տեսակ հակասություն էր ստեղծվում. մի կողմից նրանք տեսել էին մի վարդապետի, որ իշախնություն ուներ երկրի տարերքների վրա, սաստում էր հողմերը, քայլում ջրերի վրայով, խոսքի միջոցով բժշկում անբուժելի թվացող հիվանդներին` կույրերին, կաղերին, այլ անդամալույծների, համարձակ կերպով եւ առանց վարանելու քննադատում էր օրվա հոռի բարքերն ու սովորույթները, հանկարծ մի խումբ մարդկանց կողմից ձերբակալվեց եւ դատապարտվեց: Քրիստոսի Սուրբ հարությունը վերացրեց իր աշակերտների մոտ առաջացած հուսալքությունը: Առաքյալների մտքում, հոգում եւ սրտերում վերացան կասկածները: Քրիստոսի վարդապետությունը` որպես մի ամբողջություն, բացահայտվեց նրանց առջեւ հիմնովին, եւ դրա տարածելն աշխարհով մեկ դարձավ նրանց կյանքի իմաստը: Նրանք ոչ միայն Տեր եւ Փրկիչ հռչակեցին Քրիստոսին Թովմաս առաքյալի շուրթերով, այլեւ համակվեցին նույն հարությանն արժանանալու ցանկությամբ եւ կրքով: Խոսելով հարության մասին` Պողոս առաքյալը գրում է. “Ո՞ւր է, մահ, քո յաղթութիւնը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը (Կորնթ. 15:55):
Այս ամենին ռացիոնալ միտքը դժվարությամբ է հավատում, սակայն Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում իր խղճի հետ միասին: Առաքյալներն այս վարդապետությունը բարի լուր` Ավետարան կոչեցին, որպեսզի նրանք, որ ցանկանում են արժանի լինել նույն այս խորհրդին, կատարեն այն ամենը, ինչ Քրիստոս է պատվիրել, որոնցից մեծագույնը սերն է իր նմանի հանդեպ: