Страницы

1 мар. 2012 г.

Դռները բացե՛ք, գարուն է գալիս


Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
Վահան Տերյան 


 
Շնորհավորում եմ բոլորիտ գարնան առաջին օրվա կապակցությամբ՝ Ցանկանում եմ լավն ու բարին, կյանքի Ձեր մեծ ճանապարհին։ Ցանկանում եմ անամպ երկինք ու իղձերի կատարում, որ ձեր դեմքին արևաշող չիջնի հոգսի ոչ մի ցող...




Комментариев нет:

Отправить комментарий