Страницы

31 мар. 2012 г.

Հումորի օրը՝ հումորի քաղաքում.


            Ապրիլի 1 ծիծաղի և հումորի օր:Ժողովրդի մեջ ավելի շատ տարածված որպես ''խաբելու օր''


Շնորհավրում եմ բոլոր նրանց, ովքեր հումորի զգացում ունեն և նույնիսկ կյանքի դժվարին պահերին չեն մոռանում կատակելու մասին։



Ապրիլի 1-ին կարելի է ասել ինչ ուզում ես, նույնիսկ` ճշմարտությունը,
միևնույն է, ոչ ոք չի հավատալու:



Հումորը կյանքի անհեթեթությունների բարեհոգի հայեցողությունն ու գեղարվեստական արտացոլումն է:
Լիքոք





ՀՀ կառավարության` 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ, ապրիլի մեկը պետականորեն ճանաչվեց որպես Հումորի և երգիծանքի պաշտոնական օր:
Համաձայն որոշ կարծիքների` ապրիլի 1-ին ծիծաղի օր նշելը կապված է գարնան արևադարձի հետ: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով և ուրախությամբ:
Մեկ այլ վարկածի համաձայն` «Ծիծաղի օրը» կապված է Ֆրանսիայում Նոր տարվա տոնը նշելու հետ: Մինչ 16-րդ դարում Կարլ IX-րդի որոշմամբ Նոր տարին սկսեց նշվել հունվարի 1-ին, այդ տոնը Ֆրանսիայում նշվել է ապրիլի 1-ին: Տարիներ անց որոշ մարդիկ շարունակում էին Նոր տարին նշել հին տոմարով, և այդ պատճառով նրանց ծաղրում էին` անվանելով «ապրիլյան խենթեր»:









Ձևավորեք Օդնոկլասնիկի կայքը


1.Այցելեք այս կայքը 
2.Սեղմեք (Установить стили)
3.Սեղմեք Continue
4. Սեղմեք Instal
5.Այցելեք Օդնոկլասնիկի կայք և կտեսնեք նոր ավելացված երեք ֆունկցիաները:

Կայքը փակելու դեպքում շաբլոնը չի անհետանում և այն կանհետանա միայն убрать стиль սեղմելու դեպքում:  Այս նույն մեթոդը աշխատում է  նաև Vkontakte.ru կայքի վրա: 

Գարեգին Նժդեհ

Ծնվել է քահանայի ընտանիքում 1886 թ-ին` Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում: Եղել է ընտանիքի չորրորդ երեխան:

Կրթությունը


Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։

Առաջին համաշխարհային պատերազմ

1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942 թ-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943 թ-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան ,«Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան)։1944 թ-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա։


Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955 թ-ի դեկտեմբերի 21-ին։Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992 թ-ի մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։


Գարեգին  Նժդեհին  նվիրված  միջոցառում  ՀՊՏՀ  Գմ 
 հենակետային  վարժարանում














18 мар. 2012 г.

Կենգուրու 2012 մրցույթ


«Կենգուրու»



«Կենգուրու» մրցույթը ծնունդ է առել Ավստրալիայում դեռ 1980-ականների սկզբին: Սիդնեյի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցիչ Պիտեր Օ'Հոլորանի հայտնագործած խաղ-մրցույթը հետաքրքիր էր և աննախադեպ: Նորաստեղծ խաղը շատ շուտով լայն տարածում գտավ` խթանելով Ավստրալիայում մաթեմատիկայի զարգացումն ու ընդլայնումը: Օ'Հոլորանի նորարարությունն այն էր, որ խաղ-մրցույթը թեստային էր, մատչելի տարբեր առաջադիմությամբ աշակերտներին և անցկացվում էր բոլոր դպրոցներում միաժամանակ: 1991թ.-ին ֆրանսիացի երկու ուսուցիչներ` Անդրե Դելեդիքը և Ժան Պիեր Բուդինը, մրցույթը տեղափոխեցին Ֆրանսիա: Նրանք այն անվանեցին «Կենգուրու»` այդպիսով երախտագիտություն հայտնելով կենգուրուների երկրի իրենց գործընկերներին: Առաջին իսկ մրցույթը Ֆրանսիայում հավաքեց մոտ 120 000 դպրոցականների: Մի քանի տարվա ընթացքում «Կենգուրուի» սահմաններն ընդլայնվեցին` ընդգրկելով նորանոր երկրներ:


1994թ. հունիսին, Ստրասբուրգում, Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովին 10 երկրների ներկայացուցիչներ որոշեցին հիմնադրել «Կենգուրու առանց սահմանների» («Kangourou Sans Frontieres») ասոցիացիան: Ասոցիացիայի անդամ երկրներում մրցույթն անցկացնում են տեղի լիազոր և ներկայացուցչական կազմակերպությունները:

1996-ից սկսած Ասոցիացիայի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցում են տարեկան գագաթնաժողովին, որը կազմակերպվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, մասնակից երկրներից որևէ մեկում:

1994թՖրանսիայի մաթեմատիկայի միության կողմից «Կենգուրուին» շնորհվեց Դ'Ալամբերի մրցանակ (D'Alembert Prize)` մաթեմատիկայի մասսայականացման ու տարածման լավագույն գործունեության համար:

Բացի այդ, 2004թ. հուլիսին Կոպենհագենում Մաթեմատիկայի ազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիան (World Federation of National Mathematics Competitions) «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի նախագահ Անդրե Դելեդիքին շնորհեցԷՐԴՈՇ մրցանակը (ERDOS Prize), որը տրվում է 2 տարին մեկ, մաթեմատիկայի բնագավառում մեծ վաստակ ունեցողներին:

Այսօր արդեն «Կենգուրուն» մաթեմատիկայի միջազգային ամենամեծ մրցույթն է, որին անդամակցում է մոտ 50 երկիր: 2008թ.-ին «Կենգուրու» մրցույթին մասնակցեց ավելի քան 5 միլիոն երեխա:



Հայաստանում

2008թ. մայիսին «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացրեց «Կենգուրու» առաջին փորձնական մրցույթը, որին մասնակցեցին 6 դպրոցների 3-11-րդ դասարանցի 639 աշակերտներ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից: Նրանք բոլորն էլ ստացան հավաստագրեր, իսկ 46-ը արժանացան նաև պատվոգրերի, 4-ը գերազանց, 42-ը` լավ արդյունքների համար:

2008թ. հոկտեմբերին Հայաստանը` ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, դարձավ «Kangourou Sans Frontieres» («Կենգուրու առանց սահմանների», գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում) ասոցիացիայի անդամ: 2009թ. մարտի 19-ին ՀՀ ԿԳ նախարարության հովանու ներքո և «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ «Կենգուրու» մրցույթը անցկացվեց Հայաստանի բոլոր մարզերում` մոտ 570 դպրոցների և ավելի քան 30 000 աշակերտների մասնակցությամբ: Մրցույթն աննախադեպ էր ու իրոք դարձավ տոն մասնակիցների համար: Մրցույթն աննախադեպ էր ու իրոք դարձավ տոն մասնակիցների համար: 2010 թ.-ին բոլոր կանխատեսումները` կապված մասնակից դպրոցների և աշակերտների թվի հետ, մեծապես գերազանցվեցին. 902 դպրոց Հայաստանի բոլոր մարզերից և 39 341 աշակերտ մասնակցեց «Կենգուրու 2010»-ին՝ 30%-ով գերազանցելով 2009 թվականի ցուցանիշը: «Կենգուրուն» միակ մրցույթն է, որ երբևէ այսպիսի ոգևորություն է առաջացրել հայ դպրոցականների շարքերում:



Նպատակներ

• Բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը մաթեմատիկա առարկայի հանդեպ:
• Օգնել երեխաների ներուժի բացահայտմանը և նրանց ինքնադրսևորմանը:
• Նպաստել աշակերտների ակտիվ մասնակցությանը միջազգային մրցույթներին:
• Նոր լիցք հաղորդել Հայաստանում անցկացվող առարկայական մրցույթներին և օլիմպիադաներին:
• Քաջալերել ՀՀ կրթական համակարգում մաթեմատիկա առարկայի զարգացումն ու տարածումը:



Առավելություններ

• «Կենգուրուն» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
• Մատչելի է բոլոր երեխաներին` անկախ առաջադիմությունից:
• Բանաձևերի իմացություն չի պահանջում:
• Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չկա:
• Անցկացվում է դպրոցում` երեխաների համար հարազատ միջավայրում:
• Բոլոր մասնակիցներն ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ:
• Իրականացվում է նույն օրը, բոլոր դպրոցներում:
• Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում:
• Մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի է դարձնում:



Մրցանակներ

Մրցույթի սկզբունքն է` «նվեր բոլորին». բոլոր մասնակիցներնստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցույց տված երեխաներն արժանանում են նաև պատվոգրերի և մրցանակների: Իսկ մրցույթի հաղթողները ստանում են գլխավոր մրցանակ, որն իրենից ներկայացնում է արժեքավոր նվեր կամ «Կենգուրու առանց սահմանների» («Kangourou Sans Frontieres») միջազգային ասոցիացիայի անդամ որևէ եվրոպական երկրում կազմակերպվողամառային ճամբարի ուղեգիր: Ուղեգիրը ներառում է ճամբարում մնալու բոլոր ծախսերը, ճանապարհածախսը, ապահովագրությունը և ելքի արտոնագիրը (վիզան): Ամառային ճամբարի ուղեգիրը որպես գլխավոր մրցանակ սահմանելը որոշում է «Այբ» կրթական հիմնադրամը` կախված տվյալ տարվա հաղթողների թվից, ամառային ճամբարների առաջարկից և տվյալ տարում Հայաստանին հատկացված տեղերի քանակից: Ամառային ճամբարների ուղեգրեր կարող են տրվել միայն տվյալ տարվա հունիսի 1-ի դրությամբ 12 տարեկանը լրացած հաղթողներին, ովքեր բավարար չափով տիրապետում են անգլերենին: Հավաստագրեր են տրվում նաև մասնակից բոլոր դպրոցներին:


Մանրամասները այստեղ


«Կենգուրու» 2012  մրցույթը անցկացվեց  մարտի 15-ին  որին  մասնակցում  էր  նաև  ՀՊՏՀ  Գմ  հենակետային  վարժարանը...






















ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՊՏՀ ԳՄ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ


ՄԱ՛ՅՐ,  ԴՈՒ  ԻՄ ՈՒՆԵՑԱԾ  ԱՄԵՆԱՄԵԾ  ԱՇԽԱՐՀՆ ԵՍ