Страницы

17 февр. 2012 г.

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ(տերենդեզ)





Տյառնընդառաջ, Տոն Քառասնօրյա Գալստյանն Քրիստոսի ի Տաճարն (ժողովրդախոսակցական ձևով` Տերենդեզ, Տըրնդեզ, Տերընտաս ևն), Հայ եկեղեցու տերունի տոներից` նվիրված քառասնօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն` Երուսաղեմի տաճարում, որտեղ Սիմեոն ծերունին ու Աննա մարգարեուհին ընդառաջ են եկել Հիսուսին: Չորս Ավետարաններից միայն Ղուկասի Ավետարանն է նկարագրում այս խորհրդավոր իրադարձությունը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում: Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան`Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն` ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2.21-24):

     Եվ ահա, երբ Մարիամ Աստվածածինն ու Հովսեփը Ղուկաս ավետարանչի հիշատակած «Տիրոջ Օրենքը» (Տե՜ս Ղևտ.12) կատարելու համար այցելել են տաճար, Սուրբ Հոգուց առաջնորդվելով` տաճար է եկել «արդար ու աստվածավախ» Սիմեոն ծերունին, որին «Սուրբ Հոգուց հրամայված էր» մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին: Արդար ծերունին գրկել է մանուկ Հիսուսին, օրհնել Աստծուն և ասել. «Այժմ,ո՜վ Տեր, խաղաղությամբ արձակիր քո ծառային` ըստ քո խոսքի. որովհետև աչքերս տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք` Իսրայելի քո ժողովրդի համար» (Ղուկ. 2.29-32): Ապա դառնալով Տիրամորը` ասել է. «Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. 2.35): Տաճարի մեջ Տիրոջը գոհություն է հայտնել նաև Աննա մարգարեուհին, պատմել խորհրդավոր մանկան մասին (Ղուկ. 2.36-38): Ավետարանական այս իրողությունն է ընկած Տյառնընդառաջի տոնակատարության հիմքում:
   Հայ եկեղեցին Տյառնընդառաջըորպես անշարժ տոնկատարում է  փետրվարի 14-ինՓետրվարի13-ին երեկոյանեկեղեցական ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, ծիսակատար քահանան վառում է ս.Սեղանի վրա դրված մոմերը: Հավատացյալները, վառելով իրենց մոմերը, տանում են տուն: Տյանռընդառաջի օրը եկեղեցում ս. Պատարագ է մատուցվում, եկեղեցու չորս անկյուններում կարդացվում են Ավետարանի համապատասխան մասերը, գովերգվում է լույսը` ակնարկելով Սիմեոն ծերունու խոսքը` «Լոյս ի յատնութիւն հեթանոսաց», հիշատակվում են նույն Սիմեոնը և Աննա մարգարեուհին, երգվում են շարականներ, որոնք պատմում են Սուրբ Կույսից մարմին առած մանուկ Հիսուսի տաճար բերվելը, փառաբանվում է Փրկչի Մարդեղության խորհուրդը: Այնուհետև եկեղեցու բակում, հինավուրց ավանդույթի համաձայն, խարույկ են վառում:
     Կրակը (հուրը) Աստվածաշնչում խորհրդաբանվում է իբրև Բարձրյալ Աստծո ամենաառաջնային հատկություններից մեկը, երկնային երևույթ:
      Տյառնընդառաջի ծիսակատարության մաս կազմող կրակը, հավանաբար, 3-րդ դարից հետո Հայ եկեղեցու ծիսակարգն է մուծվել` նկատի ունենալով կրակի աստվածաշնչյան խորհրդաբանությունը: Հավանաբար, Գրիգոր Ա Լուսավորչից հետո, Սահակ-Մաշտոցյան շրջանում է մտել Տոնացույց: Տյառնընդառաջի շարականը վերագրվում է Մովսես Քերթողին:





    Ժամանակին հայ իրականության մեջ գոյություն են ունեցել Տյառնընդառաջի տոնակատարության հետ կապված ազգայն սովորույթներ, ավանդություններ ու պատկերացումներ: Այսպես, Հին Ջուղայում նորապսակ երիտասարդներն իրենց ձեռքերի վառված մոմերով, քահանայից հետո, վառել են եկեղեցու բակում դրված փշե դեզը, վառված մոմերով վերադարձել տները և վառել տանիքների վրա դրված դեզերը, որից հետո ցատկել են կրակի վրայով: Այդ օրը նորահարսին նվերներ են տվել: Գրեթե նույնը, որոշ փոփոակներով, կատարվել են նաև Շիրակում, Բասենում, Վաղարշապատում, Վանում և այլուր: Տյառնընդառաջի խարույկի ծխի ուղղությամբ որոշել են, թե որ կողմի դաշտերն են բերրի լինելու. Եթե տանը հիվանդ է եղել, նրան երդդիկով դուրս են բերել տան կտուրը` դեզի մոտ, որ լավանա:
    Տյառնընդառաջի տոնն Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ -ի կողմից հռչակվել էնորապսակների օրհնության օրԿրակը խորհուրդ ունիքանի որ Հիսուս ասաց«Ես եմ աշխարհիլույսըով Իմ ետևից է գալիսխավարի միջով չի քայլիայլ կընդունի կենաց լույսը» (Հովհ.8:12):Ըստ ժողովրդական ավանդությանկրակի վրայով թռնողը ազատվում է չարի ներգործությունից:Այս դեպքում երկրպագում ենք ոչ թե կրակինայլ օգտագործումորպես մաքրագործման միջոց:Անկախ ամեն ինչիցտոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն էՀիսուսին տաճարին ընծայելն է:
Նորապսակներնիրենց ամուսնական կյանքի առաջին Տյառնընդառաջը նշելովակնկալում ենՏիրոջ շնորհներըՊետք է ընդառաջ գնալ ԼույսինՈրը Քրիստոսն էորպեսզի մարդկանց կյանքըլուսավորվի:
Շատերը չգիտեն տոնի հոգևոր խորհուրդն ու սահմանափակվում են միայն ծանոթ ավանդական միջոցառումներովՇատ դեպքերում անկարող ենք կանխել այդ ամենն ու ստիպել մարդուն եկեղեցական ավանդության համաձայն նշելտոներըորովհետև կան մարդիկովքեր հեռու են եկեղեցուցՈւստիհնարավորինս տեղեկացնում ենք մերհավատացյալներինեկեղեցական տոները նշել հավուր պատշաճիԺողովուրդը հավատում էոր կրակի վրայիցթռնելովազատվում է չարի ներգործությունիցԱկնհայտ էոր Տյառնընդառաջի երեկոյան շատերը գալիս ենեկեղեցիմասնակցում երեկոյան ժամերգությանը և կրակը տուն տանումորով էլ վառում են խարույկը:
Սա ոչ միայն նվիրմանընծայման արարողություն էնաևմաքրագործմանԻ դեպերբ մայրերըզավակ են ունենում, 40 օր հետո պետք է մաքրվենսրբագործվեն:

Комментариев нет:

Отправить комментарий