Страницы

21 февр. 2012 г.

Մայրենի լեզվի միջազգային օր


Միավորված ազգերի կազմակերպության տոնացույցով այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: Այն հռչակվել է 1999 թ. նոյեմբերին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նպատակ ունի նպաստել լեզվական, մշակութային բազմազանությանը և բազմալեզու

17 февр. 2012 г.

Սուրբ Վալենտին

շնորհավորում եմ բոլոր սիրահարներին.

Փետրվարի 14-ին գրեթե ողջ աշխարհը տոնում է Սուրբ Վալենտինի` սիրահարների հովանավորի օրը: Այս հիասքանչ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, խոստովանում են միմյանց սեր: Այս օրը բոլոր սիրահարները նվիրում են միմյանց նվերներ, օրինակ` Նիդերլանդներում կկազմակերպվի ծաղկի աճուրդ, պատկերացնում եք ինչքան ծաղիկներ կվաճառվեն այդ օրը, հիմնականում կարմիր և սպիտակ վարդ:

Տոնը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք չթաքցնենք մեր զգացմունքները, չէ որ նրանք մեզ միայն ուրախություն են պատճառում: Այս տարի ամերիկացիները Սուրբ Վալենտինի տոնին կծախսի 15 միլիարդ դոլար ըստ BIG research ընկերությունը:

ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ լեգենդը
Սուրբ Վալենտինի ով լինելու հետ կապված բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն` Հին Հռոմում ապրել է մի բժիշկ-հոգևորական` Վալենտին անունով: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները:
Վալենտինը սկսեց գաղտնի ամուսնացնել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգեվորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը` փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում:
Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում.
- Քո Վալենտին…Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել իրեն հատուկ հմայք ու տոնակարգ: Որոշ երկրներում տղամարդը հագուստ է նվիրում իր սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է, նրանք ամուսնանում են:
Միջնադարյան Անգլիայում տարածված էր մի սովորույթ. երիտասարդները հավաքվում էին, գրում աղջիկների անուններ, գցում գլխարկի մեջ, և հերթով հանում դրանք: Կազմավորված զույգերը դառնում էին ընկերներ` մինչև մյուս Վալենտինի տոնը:
Պարզվում է, որ ամենախելացի տղամարդիկ ճապոնացիներն են. նրանք Վալենտինի տոնը վերածել են մարտի 8-ի` տղամարդկանց համար: Ճապոնիայում ընդունված է, որ այդ օրը կանայք խոստովանություններ անեն, նվերներ տան իրենց սիրելիներին: Ի դեպ` անենատարածված նվերներն են սափրիչը, օծանելիքը, դրամապանակը և շոկոլադը:
Սառնասիրտ գերմանացիներն էլ միանշանակ կարծում են, որ Վալենտինը հոգեկան հիվանդների հովանավորն է, և այդ օրը նրանք զարդարում են հոգեբուժական հիվանդանոցները:


Հաշվենկատ ամերիկացիներն այս տոնը ևս օգտագործել են բիզնեսը զարգացնելու համար: Առաջինը նրանք էին, որ սկսեցին «Վալենտինկաներ» արտադրել և վաճառել:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ(տերենդեզ)





Տյառնընդառաջ, Տոն Քառասնօրյա Գալստյանն Քրիստոսի ի Տաճարն (ժողովրդախոսակցական ձևով` Տերենդեզ, Տըրնդեզ, Տերընտաս ևն), Հայ եկեղեցու տերունի տոներից` նվիրված քառասնօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն` Երուսաղեմի տաճարում, որտեղ Սիմեոն ծերունին ու Աննա մարգարեուհին ընդառաջ են եկել Հիսուսին: Չորս Ավետարաններից միայն Ղուկասի Ավետարանն է նկարագրում այս խորհրդավոր իրադարձությունը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում: Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան`Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն` ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2.21-24):

     Եվ ահա, երբ Մարիամ Աստվածածինն ու Հովսեփը Ղուկաս ավետարանչի հիշատակած «Տիրոջ Օրենքը» (Տե՜ս Ղևտ.12) կատարելու համար այցելել են տաճար, Սուրբ Հոգուց առաջնորդվելով` տաճար է եկել «արդար ու աստվածավախ» Սիմեոն ծերունին, որին «Սուրբ Հոգուց հրամայված էր» մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին: Արդար ծերունին գրկել է մանուկ Հիսուսին, օրհնել Աստծուն և ասել. «Այժմ,ո՜վ Տեր, խաղաղությամբ արձակիր քո ծառային` ըստ քո խոսքի. որովհետև աչքերս տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք` Իսրայելի քո ժողովրդի համար» (Ղուկ. 2.29-32): Ապա դառնալով Տիրամորը` ասել է. «Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. 2.35): Տաճարի մեջ Տիրոջը գոհություն է հայտնել նաև Աննա մարգարեուհին, պատմել խորհրդավոր մանկան մասին (Ղուկ. 2.36-38): Ավետարանական այս իրողությունն է ընկած Տյառնընդառաջի տոնակատարության հիմքում:
   Հայ եկեղեցին Տյառնընդառաջըորպես անշարժ տոնկատարում է  փետրվարի 14-ինՓետրվարի13-ին երեկոյանեկեղեցական ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, ծիսակատար քահանան վառում է ս.Սեղանի վրա դրված մոմերը: Հավատացյալները, վառելով իրենց մոմերը, տանում են տուն: Տյանռընդառաջի օրը եկեղեցում ս. Պատարագ է մատուցվում, եկեղեցու չորս անկյուններում կարդացվում են Ավետարանի համապատասխան մասերը, գովերգվում է լույսը` ակնարկելով Սիմեոն ծերունու խոսքը` «Լոյս ի յատնութիւն հեթանոսաց», հիշատակվում են նույն Սիմեոնը և Աննա մարգարեուհին, երգվում են շարականներ, որոնք պատմում են Սուրբ Կույսից մարմին առած մանուկ Հիսուսի տաճար բերվելը, փառաբանվում է Փրկչի Մարդեղության խորհուրդը: Այնուհետև եկեղեցու բակում, հինավուրց ավանդույթի համաձայն, խարույկ են վառում:
     Կրակը (հուրը) Աստվածաշնչում խորհրդաբանվում է իբրև Բարձրյալ Աստծո ամենաառաջնային հատկություններից մեկը, երկնային երևույթ:
      Տյառնընդառաջի ծիսակատարության մաս կազմող կրակը, հավանաբար, 3-րդ դարից հետո Հայ եկեղեցու ծիսակարգն է մուծվել` նկատի ունենալով կրակի աստվածաշնչյան խորհրդաբանությունը: Հավանաբար, Գրիգոր Ա Լուսավորչից հետո, Սահակ-Մաշտոցյան շրջանում է մտել Տոնացույց: Տյառնընդառաջի շարականը վերագրվում է Մովսես Քերթողին:





    Ժամանակին հայ իրականության մեջ գոյություն են ունեցել Տյառնընդառաջի տոնակատարության հետ կապված ազգայն սովորույթներ, ավանդություններ ու պատկերացումներ: Այսպես, Հին Ջուղայում նորապսակ երիտասարդներն իրենց ձեռքերի վառված մոմերով, քահանայից հետո, վառել են եկեղեցու բակում դրված փշե դեզը, վառված մոմերով վերադարձել տները և վառել տանիքների վրա դրված դեզերը, որից հետո ցատկել են կրակի վրայով: Այդ օրը նորահարսին նվերներ են տվել: Գրեթե նույնը, որոշ փոփոակներով, կատարվել են նաև Շիրակում, Բասենում, Վաղարշապատում, Վանում և այլուր: Տյառնընդառաջի խարույկի ծխի ուղղությամբ որոշել են, թե որ կողմի դաշտերն են բերրի լինելու. Եթե տանը հիվանդ է եղել, նրան երդդիկով դուրս են բերել տան կտուրը` դեզի մոտ, որ լավանա:
    Տյառնընդառաջի տոնն Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ -ի կողմից հռչակվել էնորապսակների օրհնության օրԿրակը խորհուրդ ունիքանի որ Հիսուս ասաց«Ես եմ աշխարհիլույսըով Իմ ետևից է գալիսխավարի միջով չի քայլիայլ կընդունի կենաց լույսը» (Հովհ.8:12):Ըստ ժողովրդական ավանդությանկրակի վրայով թռնողը ազատվում է չարի ներգործությունից:Այս դեպքում երկրպագում ենք ոչ թե կրակինայլ օգտագործումորպես մաքրագործման միջոց:Անկախ ամեն ինչիցտոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն էՀիսուսին տաճարին ընծայելն է:
Նորապսակներնիրենց ամուսնական կյանքի առաջին Տյառնընդառաջը նշելովակնկալում ենՏիրոջ շնորհներըՊետք է ընդառաջ գնալ ԼույսինՈրը Քրիստոսն էորպեսզի մարդկանց կյանքըլուսավորվի:
Շատերը չգիտեն տոնի հոգևոր խորհուրդն ու սահմանափակվում են միայն ծանոթ ավանդական միջոցառումներովՇատ դեպքերում անկարող ենք կանխել այդ ամենն ու ստիպել մարդուն եկեղեցական ավանդության համաձայն նշելտոներըորովհետև կան մարդիկովքեր հեռու են եկեղեցուցՈւստիհնարավորինս տեղեկացնում ենք մերհավատացյալներինեկեղեցական տոները նշել հավուր պատշաճիԺողովուրդը հավատում էոր կրակի վրայիցթռնելովազատվում է չարի ներգործությունիցԱկնհայտ էոր Տյառնընդառաջի երեկոյան շատերը գալիս ենեկեղեցիմասնակցում երեկոյան ժամերգությանը և կրակը տուն տանումորով էլ վառում են խարույկը:
Սա ոչ միայն նվիրմանընծայման արարողություն էնաևմաքրագործմանԻ դեպերբ մայրերըզավակ են ունենում, 40 օր հետո պետք է մաքրվենսրբագործվեն:

3 февр. 2012 г.

Սուրբ Սարգսի տոն,թե աղի բլիթ ուտելու օր


Փետրվարի 4-ը Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է, որը Գարեգին Բ -ի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ:
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:
Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ /մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում/ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ: